Armenian Soccer
Armenian Soccer

Հայ մրցավարը կսպասարկի Իսպանիա-Բելգիա հանդիպումը

Նալբանդյան

Հայ մրցավարներ են սպասարկելու այսօր Իսրայելի Նես-Ցիոնա քաղաքում կայանալիք մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի C խմբի Իսպանիա — Բելգիա հանդիպումը՝ հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

 

Խաղի մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը, որին օգնելու են Խաչատուր Հովհաննիսյանը և ռումինացի Ալեքսանդրու Չերեյը։ Չորրորդ պաշտոնական ներկայացուցիչն է իսրայելցի Դևիդա Ֆուկսմանան։

 

Նույն կարգավիճակով Նալբանդյանն ու Հովհաննիսյանն այս մրցաշարում արդեն համատեղ սպասարկել են D խմբի Դանիա – Շվեդիա խաղը։ Դրանից բացի, Հենրիկ Նալբանդյանը եղել է Իտալիա – Գերմանիա (A խումբ) հանդիպման 4-րդ պաշտոնյան։

 

Ավելի վաղ ՀՖՖ-ն տեղեկացրել էր, որ հայաստանցի մրցավարներն առաջին անգամ են սպասարկելու մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղեր։

 

Առաջին տուրից հետո Իսպանիան 3 միավորով գլխավորում է իր քառյակի մրցաշարային աղյուսակը, իսկ Բելգիան վաստակել է 1 միավոր։

 

©2022 Armenian Soccer