Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի են Հակոբ Տոնոյանի անվան ՀՀ սուպերգավաթի հանդիպումը սպասարկող մրցավարները և պատվիրակը

Օգոստոսի 9-ին՝ Երևանում  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ժամը19:00 –ին կկայանա Հակոբ Տոնոյանի անվան ՀՀ սուպերգավաթի հանդիպումը  Հայաստանի մրցաշրջանի լավագույն մարզիչ ճանաչված Իգոր  Պիկուշչակի  ղեկավարությամբ հանդես եկող  ՀՀ գավաթակիր ու ՀՀ փոխչեմպոին «Նոայի» և նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի  Դավիդ  Կամպանիայի գլխավորությամբ  ելույթ ունեցող ՀՀ կրկնակի չեմպիոն  «Արարատ-Արմենիայի» միջև։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը: Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Հարություն Համբարձումյանը: Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է, մրցավարների տեսուչը՝ Սլավա Ղազարյանը, հանդիպման պատվիրակը՝ Աննա Թադևոսյանը:

©2020 Armenian Soccer