Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնիները հրավիրում են «Նորավանք» — «Ուրարտու» գավաթային հանդիպմանը

Noravanq - Urartu

Այս կիրակի՝ մայիսի 8-ին, «Նորավանքն» ու «Ուրարտուն» կպայքարեն Հայաստանի գավաթը նվաճելու համար:

«Ուրարտուի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկրպագուներին հրավիրում են «Հանրապետական» մարզադաշտ հանդիպումը դիտելու և «Ուրարտուին» երկրպագելու համար:

Նշենք, որ հաղթելու դեպքում «Ուրարտուն» 4-րդ անգամ կնվաճի Հայաստանի Գավաթն, իսկ «Նորավանքն» այդ տիտղոսը կկրի առաջին անգամ:

Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

 

©2022 Armenian Soccer