Armenian Soccer
Armenian Soccer

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Կիպրոսի  Նիկոսիա   քաղաքի  GPS  մարզադաշտում  ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2 –րդ խմբի  եզրափակիչ `6 –րդ տուրի    իր պատմության մեջ  1 –ին ն անգամ Եվորպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու    իրավունք  Հյուսիասյաին Մակեդոնիայի   ընտրանու հետ    հանդիպումը ՀՀազգային հավաքականի  համար  աննախադեպ ու    պատմական  եղավ:  
Իսպանացի   ճանաչված մասնագետ  Խոակին Կապառոսի  ղեկավարությամբ  ՀՀ ընտրանին  իր պատմության թերևս առայժմ ամենանաշանակից  նվաճմանը հասավ: Առաջին անգամ 1992թ-ին  ստեղծված ՀՀ հավաքականը կարողացավ եվրոպական ստուգատեսում       խմբային   մրցաշարի հաջող ճանաչվել:   Ընդ որում  մեր ֆուբոլիստտները ընթացիկ մրցաշարում սեպտեմբերի 5-ին 1-ին տուրում Հյուսիսային   Մակեդոնիայի ընտրանուց 1:2  հաշվով    կրած պարտությամբ    էին մեկնակել:Բայց հետո  մնացած 5 խաղերում կարողացան 3 հաղթանակ տանել ու 2 ոչ-ոքի խաղալ  և     իր  ակտիվում գրանցած 11 միավորով  դարձավ    խմբի հաղթողն ու Ազգերի լիգայի հաջորդ `3 -րդ խաղարկությունում  B դիվիզոնում հանդես գալու իրավունք նվաճեցին: Ընդ որում   եզրափակիչ `6-րդ տուրի  հանդիպմանը Կապառոսի սաները  հոգեբական ծանր վիճակով ու կազմի զգալի կորուստներով էին ներկայացել:  Սակայն իրենց    մեջ  ուժ գտան ու 1:0 հաշվով արժեքավոր   ևկարևոր հաղթանակ տոնեցին:Վահան Բիչախչյանի հրաշալի փոխանցումից հետո  55-րդ րոպեին հաղթական միակ գոլի հեղինակը  դարձավ պաշտպան Հովհաննես Համբարձումյանն, ով ՀՀ ընտրանու կազմում  խփեց  իր 4 -րդ  գոլը:

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:0 (0:0)
Նիկոսիա, GPS մարզադաշտ
Մրցավար՝ Բոբի Մադեն (Շոտլանդիա)
Գոլի հեղինակ՝ Հովհաննես Համբարձումյան, 55:

Հայաստան
1․Դավիթ Յուրչենկո, 3․ Վարազդատ Հարոյան, 4․ Տարոն Ոսկանյան, 5․ Արտակ Գրիգորյան, 8․ Արշակ Կորյան (21․ Սերոբ Գրիգորյան, 65), 9․ Հակոբ Հակոբյան (7․ Կարեն Մուրադյան, 70), 11․ Տիգրան Բարսեղյան (15․ Հայկ Իշխանյան, 91), 13․ Կամո Հովհաննիսյան, 17․ Սոլոմոն Ուդո (6․ Վբեյմար Անգուլո, 46), 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան (23․ Վահան Բիչախչյան, 46)։
Պահեստայիններ․ 16․ Վարդան Շահատունի, 14․ Արման Հովհաննիսյան, 18․ Անդրանիկ Ոսկանյան։
Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս

Հյուսիսային Մակեդոնիա
22․ Դամյան Շիշկովսկի, 2․ Էգզոն Բեյտուլայ, 3․ Էնուր Տոտրե (17․ Դուշկո Տրայչևսկի, 84), 6․ Վիսար Մուսլիու (20․ Տոմե Կիտանովսկի, 70), 7․ Իվան Տրիչկովսկի, 9. Ալեքսանդր Տրայկովսկի, 11․ Տիխոմիր Կոստադինով (16․ Դարկո Միցևսկի, 62), 13․ Ստեֆան Ռիստովսկի (19․ Լյուպչե Դորիև, 70), 14․ Դարկո Վելկոսկի, 15․ Գյոկո Զայկով, 18․ Վլատկո Ստոյանովսկի (23․ Իլյա Նեստորովսկի, 62)։
Պահեստայիններ․ 12․ Մարտին Բոգատինով։
Գլխավոր մարզիչ՝ Իգոր Անգելովսկի

C  խմբի 2 -րդ  խմբի  ամփոփիչ  աղյուսակը`
Խ     Հ       Ո     Պ            Գ             Մ
1.ՀԱՅԱՍՏԱՆ             6      3       2       1            9:6          11
2.Հյուս.Մակեդոնիա   6      2       3        1           9:8            9
3.Վրաստան               6      1      4        1           6:6             7
4.Էստոնիա                6      0       3       3           5:9             3

©2020 Armenian Soccer