Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան — Ուկրաինա հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները

Հայաստան - Ուկրաինա մրցավարներ

 

Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։ VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Տերյե Հաուգե (Նորվեգիա), պատվիրակ՝ Միխալ Մերտինակ (Սլովակիա)։

 

Հիշեցնենք, որ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ին։

 

©2022 Armenian Soccer