Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների

Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հանդիպման փորձը, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշում է կայացրել թույլատրել երկրպագուների մասնակի վերադարձը (մարզադաշտի տարողունակության մինչև 30%-ը) ֆուտբոլային հանդիպումներին:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ 8-ամսյա բացակայությունից հետո երկրպագուները կարող են մարզադաշտ վերադառնալ՝ սկսած արդեն հաջորդ շաբաթ կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի հանդիպումներից: Նշվում է, որ որոշումը կարող է ուժի մեջ մտնել միմիայն տեղական իշխանության և ինքնակառավարման մարմինների թույլտվությունից հետո:
Չնայած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի կողմից կայացված որոշմանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները, Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ առանց հանդիսականների։ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպման վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:

©2020 Armenian Soccer