Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ-ի «Երազանքի Լիգա» ծրագիրը

Հայաստանում մեկնարկել է ՖԻՖԱ-ի «Երազանքի լիգա» ծրագիրը։ Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակներում Հայաստանի 11 մարզից 56 թիմ, որտեղ ընդգրկված կլինեն 10-12 տարեկան աղջիկները։ Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մայիսին։ 10 շաբաթ շարունակ ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում աղջիկների թիմերը կմրցեն միմյանց դեմ, որից հետո հանրապետական եզրափակիչ փուլը կկայանա Երևանում։

ՖԻՖԱ Երազանքի լիգան նպաստում է Հայաստանում ֆուտբոլով զբաղվող աղջիկների թվի մեծացմանը, մարզաձևում նրանց մասնակցության կայուն աճին՝ կանոնավոր կերպով խաղալու հնարավորություններ կազմակերպելով։

Ծրագիրը Հայաստանի համար կապահովի եզակի հնարավորություն՝ կանանց ֆուտբոլում մասնակցությունը մասսայական մակարդակում խրախուսելու համար։ Երեխաները ցանկանում են շփվել, զվարճանալ իրենց պես մտածող երեխաների հետ, զարգացնել իրենց ֆուտբոլային ունակությունները, լինել նպատակասլաց և խիզախ, ինչպես նաև սկսել կայացնել իրենց սեփական որոշումները։

©2021 Armenian Soccer