Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումների օրերը հայտնի են

ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումներ անցկացման ժամկետները։

Գավաթի կիսաեզրափակիչ «Ուրարտու»-«Վան» հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին՝ «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի 18։00-ին։

Իսկ մյուս կիսաեզրափակիչ «Արարատ» — «Նորավանք» հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին, 18։00՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Հիշեցնենք, որ եզրափակչի մասնակիցը կվճռվի մեկ խաղի արդյունքում։

 

 

©2022 Armenian Soccer