Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։Ինչպես իրազեկում են ՀՖՖլրատվկան ծառայությունից, Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․
•    «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
•    Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա
•    Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց
•    «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ
•    «Միկա» ֆուտբոլային ակումբ
•    Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց
•    Օնոր երիտասարդական սպորտային դպրոց
•    «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ
•    Մարտունի քաղաքի սպորտային դպրոց
•    GOALS – Girls of Armenia Leadership soccer
•    ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
•    «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
•    «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության  մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։
Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021թ-ին։

©2020 Armenian Soccer