Armenian Soccer
Armenian Soccer

Հակոբ Հակոբյանը` «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Հակոբ Հակոբյան

 

Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» պաշտպան Հակոբ Հակոբյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

25-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է, մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2013/14) և գավաթակիր  (2015/16):

 

Հակոբ Հակոբյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 3 խաղ է անցկացրել:

 

VBET ՀՊԼ-ի ավարտված մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 29 հանդիպման ու կատարել 3 ասիստ:

 

©2022 Armenian Soccer