Armenian Soccer
Armenian Soccer

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» և «Արարատի» մրցակիցները

Կոնֆերենցիաների լիգա մրցակիցներ

Այսօր՝ հունիսի 14-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

 

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտին» բաժին ընկավ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսը» (առաջին հանդիպումը կկայանա Երևանում):

 

«Արարատը» կմրցի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հե (պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում)։

 

Առաջին խաղերը տեղի կունենան հուլիսի 7-ին, պատասխանները՝ հուլիսի 14-ին:

 

Նշենք, որ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից:

 

©2022 Armenian Soccer