Armenian Soccer
Armenian Soccer

Կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:  Առաջիկա օրերին հայտնի կդառնա 30-ամյա կիսապաշտպանի նոր ակումբի անունը։
Արտակ Դաշյանը  «Ուրարտուի» սան է, հանդես է եկել հայկական ու արտասահմանյան մի շարք ակումբներում։ Հարազատ թիմ Դաշյանը վերադարձել էր նախորդ ամռանը։ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա կիսապաշտպանը անցկացրել էր 3 հանդիպում։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտուի» ողջ անձնակազմին միասին անցկացրած ժամանակահատվածի համար։ «Ուրարտուն» ինձ համար ավելին է քան պարզապես ակումբ, այստեղ եմ որպես ֆուտբոլիստ ձևավորվել ու կայացել։ Հիմա իմ կարիերայում սկսում է նոր փուլ։ Ինձ նոր մարտահրավեր է սպասում, պետք է ամեն ինչ անեմ՝ պատվով հանդես գալու համար»։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արտակ Դաշյանին՝ դրսևորած ջանքերի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

©2020 Armenian Soccer