Armenian Soccer
Armenian Soccer

ԿԱՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ «ՎԱՆՈՒՄ» ԿԿԱՏԱՐԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ, ՍԵՎԱԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ`ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիսի  30-ին  նոր մրցաշրջանում   ՀՀբարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստացած Չարանցավանի «Վանը»   հանդես է եկել  պաշտոնական հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի երկրպագուներ, երեկ տեղի ունեցավ ՀՖՖ հերթական գործկոմի նիստը, որտեղ հաստատվեց ՖԱ Վանի հանդես գալը բարձրագույն խմբում, ինչի համար բոլորս երջանիկ ենք։ Մենք սպասում էինք այս օրվան, որպեսզի կարողանանք կատարել մեր պլանավորած գործերը։ Ուրախ ենք լինելու Բարձրագույն խմբի ընտանիքի անդամ և, իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդ և պատասխանատու ճանապարհ է մեզ սպասվում։ Այդ կապակցությամբ ես՝ որպես ակումբի փոխնախագահ և գլխավոր մարզիչ, հանդիպել եմ ակումբի հովանավորների հետ և որոշում եմ կայացրել, որ այսուհետ ՖԱ Վանի գլխավոր մարզչի պարտականությունները պետք է կատարի Սևադա Արզումանյանը, իսկ ես զբաղեցնեմ ակումբի փոխնախագահի պաշտոնը։Մենք հասկանում ենք, որ առաջին տարին կարևոր և բավականին բարդ է լինելու մեզ համար, և որպեսզի թե՛ մարզչական, թե՛ կազմակերպչական բնագավառը չտուժի, այդպիսի որոշում ենք կայացրել։ Դա իմ անձնական որոշումն է եղել։ Ես վստահ եմ, որ դա ճիշտ որոշում է, քանի որ մենք թիմը վստահել ենք փորձառու և, իմ կարծիքով, լավագույն մասնագետներից մեկին, ում հետ ես ինքս մեծ ճանապարհ եմ անցել և մեծ նվաճումների հասել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին, ադմինիստրատիվ կազմին և, իհարկե, ֆուտբոլիստներին այս մեկ տարվա աշխատանքի համար, որը, կարծում եմ, տեսանելի է ամբողջ հանրության համար։ Վստահ եմ, որ ապագայում կունենանք հաջողություններ, կունենանք մարտունակ թիմ և կկատարենք ղեկավարության կողմից ներկայացված առաջադրանքները։
Այս պահին մենք լայնածավալ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի Բարձրագույն խմբին հապատասխան ունենանք թե՛ ենթակառուցվածք, թե՛ ֆուտբոլիստներ։ Այդ պատճառով մեր թիմում եղել են փոփոխություններ, որոնց մասին դուք արդեն գիտեք, որոշ փոփոխություններին կտեղեկանաք մեր պաշտոնական էջից։
Սա չի նշանակում, որ ես դադարում եմ մարզչական աշխատանքով զբաղվել, ուղղակի այս պահին ամենակարևորը դա ակումբի հաջողությունն է, ուստի այսպիսի որոշում է կայացվել և վստահ եմ սա լավագույն ու ճիշտ որոշումն է։
Շնորհակալություն»

©2020 Armenian Soccer