Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց U19 հավաքականը հավաք կանցկացնի

U19 Team

Կանանց U19 Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ կանանց Հայաստանի U19 հավաքականը հոկտեմբերի 15-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Թիմի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

 

Դարպասապահներ

Յանա Հարությունյան — «Ուրարտու»

Արևիկ Սարգսյան — «Նորավանք»

Աննա Խաչատրյան — «Ուրարտու»

Նանե Ստեփանյան — «Արարատ-Արմենիա»

 

Պաշտպաններ

Մանիկ Սարգսյան — «Հայասա»

Մարիամ Կարապետյան — «Նորավանք»

Սոնա Դանիելյան — «Ուրարտու»

Նաիրա Կատիկյան — «Շիրակ աղջիկներ»

Զապել Համփարիան — ԱՄՆ

Թալին Գասպարյան — Կանադա

Էմմա Դուզմանյան — «Իսի» (Ֆրանսիա)

Ալլա Ավետիսյան — «Հայասա»

Յանա Գաբրիելյան — «Արարատ-Արմենիա»

 

Կիսապաշտպաններ

Մարինե Սահակյան — «Հայասա»

Կարինե Եղյան — «Հայասա»

Էմմի Սարգսյան — «Ուրարտու»

Սուսաննա Բադալյան — «Փյունիկ»

Աստղիկ Ավանեսյան — «Փյունիկ»

Սիանա Իսպիրյան — «Փյունիկ»

Լիլի Ջեբեջյան — «Նյու Յորք» (ԱՄՆ)

Ալիս Վրանկա — «Ուորլդ կլաս» (ԱՄՆ)

Ամալյա Նազարյան — «Արարատ-Արմենիա»

Լիանա Սիմոնյան — «Արարատ-Արմենիա»

Մերի Ղռաթյան — «Շիրակ աղջիկներ»

Քրիստինե Կարապետյան — «Նորավանք»

Ինեսա Անտոնյան — «Ուրարտու»

Հարձակվողներ

Թվին Դերդերիան — Անգլիա

Սվետլանա Համբարձումյան — «Հայասա»

Դիանա Բաղդասարյան — «Արարատ-Արմենիա»

 

Կանանց Հայաստանի U19 հավաքականը հոկտեմբերի 17-ին կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ կմասնակցի կանանց Եվրոպայի U19 որակավորման խմբային փուլին։ Մեր ընտրանին կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի, Մոնտենեգրոյի և Էստոնիայի ընտրանիների հետ։

 

 

©2021 Armenian Soccer