Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին,1-ին խմբինը`սեպտեմբերի 19-ին

Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի կանանց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն  7 թիմներ՝ «Ալաշկերտ-աղջիկներ», «Հայասա», «Փյունիկ-աղջիկներ», «Գանձասար-Կապան աղջիկներ», «Նորավանք-աղջիկներ», «Գյումրի-աղջիկներ» և «Ուրարտու-աղջիկներ» թիմերը։ Մրցաշարը կանցկացվի 2 շրջանով:
Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Ստուգատեսին կմասնակցեն   հետևյալ 7 թիմերը՝ «Արարատ-Արմենիա աղջիկներ», «Վան-Չարենցավան», «Գանձակ 2», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Նոա-աղջիկներ» և «Լոռի» թիմերը։ Առաջնությունը կանցկացվի 4 շրջանով և կավարտվի մայիսի 15-ին։
Կանանց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին: Մրցաշարին կարող են մասնակցել բարձրագույն խմբի բոլոր ակումբները, ինչպես նաև 1-ին խմբի այն ակումբները, որոնք ցանկություն կհայտնեն։
Բարձրագույն և 1-ին խմբերի առաջնությունների վիճակահանությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին։

©2020 Armenian Soccer