Armenian Soccer
Armenian Soccer

Կայացել է հեռահար առցանց հերթական քննարկումը ՈՒԵՖԱ-ի և անդամ ասոցիացիաների միջև

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մարտի կեսերին ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքներն ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների անդամների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում:Ասյ մասին իրազեկում են ՀՖՖ  մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, ներկայացվել են ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբների մասնակցությամբ մրցաշարերի պոտենցիալ օրացույցների մի քանի տարբերակներ:
Հեռահար առցանց   հերթական քննարկման ժամանակ  ՈՒԵՖԱ-ն նաև հաստատել է հեթ-թրիք ծրագրի՝ ազգային ասոցիացիաներին հասանելիք գումարներն ըստ պլանի վճարելու պատրաստակամությունը:
Ազգային ասոցիացիաներին տրվել են խորհրդատվական ցուցումներ, ըստ որոնց խիստ ցանկալի է ավարտին հասցնել ազգային առաջնությունները և գավաթի խաղարկությունները:
Վերոնշյալ թեմաների վերաբերյալ որոշումները կկայացվեն հինգշաբթի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում:

©2020 Armenian Soccer