Armenian Soccer
Armenian Soccer

Կայացավ ՀՀ բարձրագույն և 1-ին խմբերի վիճակահանությունը

Օգոստոսի 1-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի բարձրագույն և 1-ին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը: Որպես երկու մրցաշարերի մեկնարկային օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:
Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»
«Նոա»-«Շիրակ»
«Արարատ»-«Փյունիկ»
«Ուրարտու»-«Լոռի»
«Վան»-«Գանձասար-Կապան»        

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
1-ին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝
«Սևան»-«Ուրարտու-2»
«Շիրակ-2»-«Լեռնային Արցախ»
«Արարատ-Արմենիա-2»-«Վեստ Արմենիա»
«Նորավանք»-ԲԿՄԱ
«Ալաշկերտ-2»-«Արարատ-2»      
Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Քանի որ 1-ին խմբի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, «Փյունիկ-2»-ը բաց կթողնի առաջին տուրը:
Ինչպես բարձրագույն, այնպես էլ 1-ին խմբերի առաջնությունների ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

©2020 Armenian Soccer