Armenian Soccer
Armenian Soccer

Կամո Հովհաննիսյանը «Կայրաթում» բացեց իր գոլերի հաշիվը

Ղազախստանի  պրիմեր լիգայի  առաջնության   վերսկսումից հետո 4 –րդ տուրում  2004թ երկրի   չեմպիոն, քառակի  գավաթակիր  Ալմաթիի «Կայրաթն»    այսօր  հյուրընկալել  էր «Ժետիսիուին» և հաղթեց  3:0 հաշվով ու վաստակած 9 միավորով  բարձրացավ 1-ին  հորիզոնական:
Հատկանշկան է, որ այս խաղում  հանդիպման հաշիվը 11 -րդ  րոպեին  բացեց Կայրաթի նորեկ,    ՀՀազգային հավաքականի  27-ամյա կիսապաշտպան  Կամո Հովհաննիսյանն, ով  գրավեց իր նախկին թիմի՝ «Ժետիսուի» դարպասը:Սա    Կամոյի նոր թիմում խփած առաջին գոլն է:   Դա ոգևորեց  նրա թիմակիցներից, ովքեր 2-րդ խաղակեսում ևս 2 գոլ  խփեցին ու    հաղթեցին  3:0 հաշվով, և ստանձնեցին մրցաշարի առաջատարի դերը:

©2020 Armenian Soccer