Armenian Soccer
Armenian Soccer

Խորեն Վերանյանը նշանակվել է «Վեստ Արմենիա»ՖԱ–ի գլխավոր մարզիչ

ՀՀ  1-ին խմբի առաջնության մասնակից  «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել    33 –ամյա Խորեն Վերանյանը:Նա այդ պաշտոնում կփոխարինի, ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող,    46-ամյա Արմեն Շահգիլդյանին:  Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Վերանյանի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով:
Նա Երևանի «Արարատում»    և  Աբովյանի «Կոտայքում»  հանդես եկած ճանաչված ֆուտբոլիստ Էդուարդ  Վերանյանի որդին է, և  «Կոտայքում, «Արարատում», «Լեռնագործում», և  «Լոռիում» աշխատած   վաստակաշատ մասնագետ, ՀՀվաստակավոր մարզիչ, Ֆելիքս Վերանյանի  թոռն է:   
Երիտասարդ   մասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է  բոլորովին վերջերս:   Պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսել է զբաղվել 2003 թվականին՝ «Փյունիկում», որտեղ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն։
Հետագայում Վերանյանը խաղացել է «Միկայում», Դիլիջանի« Իմպուլսում»,    «Արարատում», «Գանձասար Կապանում»:
2015-2018 թվականներին «Ալաշկերտի» կազմում երեք տարի անընդմեջ նվաճել է չեմպիոնական տիտղոսը և մեկ անգամ  ՀՀ սուպերգավաթը : 2018-19թթ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում: Վերջին թիմն,  որի կազմում հանդես է եկել եղել Երևանի «Տորպեդոն»:
Հայաստանի երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ է:
«Վեստ Արմենիա» ՖԱ-ն   Վերանյանին մաղթում է հիշարժան և փառահեղ հաղթանակներով լի աշխատանք    թիմի ղեկին։

2020 Armenian Soccer