Armenian Soccer
Armenian Soccer

Խորեն Լևոնյանն այցելել է «Ուրարտու»

Անվանի դերասան, «Ուրարտուի» լավ բարեկամ և ֆուտբոլասեր Խորեն Լևոնյանը մարտի 25-ին այցելել է երևանյան ակումբ ու հանդիպել «Ուրարտու-2-09» և «Ուրարտու-1-10» թիմերի ֆուտբոլիստների հետ։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում պատանի ֆուտբոլիստները իրենց հարցերն են ուղել Խորեն Լևոնյանին, իսկ լավագույն 3 հարցերի հեղինակները նրա կողմից արժանացել են մրցանակների։

Հարցուպատասխանից հետո ակումբի կողմից Խորեն Լևոնյանին հանձնվել է «Ուրարտուի» մարզաշապիկը, այնուհետև դերասանն ու պատանի ֆուտբոլիստները համատեղ մարզում են անցկացրել։

 

©2022 Armenian Soccer