Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Մենք թիմային խաղ ենք դավանում»

Joaquin Caparros

 

FIFA-ի ԱԱ 2022 ընտրական փուլի Հս. Մակեդոնիա-Հայաստան արտագնա հանդիպման նախօրեին Սկոպյեում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:Ասուլիսի առանցքային մտքերը ներկայացնում ենք ստորև.


Մրցակցի մասին

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մասին շատ մեծ կարծիք ունեմ։ Այդ թիմն ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել մեծ մրցաշարերի։ Իհարկե, թիմն ունի նոր գլխավոր մարզիչ և երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ վաղվա խաղին մասնակցող ֆուտբոլիստների մեծ մասը ամռանը խաղում էին նաև EURO-ում։ Կան նաև նոր ֆուտբոլիստներ, բայց ազգային հավաքականների կյանքն է այսպիսին։ Չեմ կարծում, որ Հս. Մակեդոնիայի հավաքականի խաղը կտրուկ փոփոխության կենթարկվի։ Նրանք իրենց զինանոցում տարբեր խաղաոճեր ունեն։ Սակայն անկախ դրանից, մենք մրցում ենք բավական բարձր մակարդակ ունեցող թիմի հետ։ Ու չնայած Հս. Մակեդոնիայի հավաքականի հանդեպ մեր մեծ հարգանքի՝ հաջողության հասնելու համար պետք է լինենք այն մակարդակի վրա, որում եղել ենք նախորդ խաղերում:

 

Առաջիկա խաղի մասին

Մենք թիմային խաղ ենք դավանում։

 

Joaquin Caparros & Ara Aroyan

 

Մխիթարյանի մասին

Հենոն, իհարկե, շատ մեծ տաղանդով ֆուտբոլիստ է, և նա գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի մեր թիմին։ Վստահ եմ, որ նրա խաղը կօգնի մեր թիմին։

 

Բացակա ֆուտբոլիստներին փոխարինողների մասին

Մենք դեռ մեկ պարապմունք ունենք մինչև խաղը, և վաղը կորոշենք, թե ովքեր կփոխարինեն բացակայող ֆուտբոլիստներին։

 

©2021 Armenian Soccer