Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոսը ՀՀազգային հավաքական է հրավիրել 30 ֆուտբոլիստների

Հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝Երևանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին՝Երևանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 5-ից: Մարզական հավաքը կկայանաԵրևանում  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:  
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 3 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 30 ֆուտբոլիստի: Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը: Կրկին հավաքական են հրավիրվել «Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը և  «Վանի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, «Փյունիկի» պաշտպան Ալիկ Առաքելյանը, «Նոայի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Այդ անգամ հավաքականին կմիանան նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:  
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Սևակ Ասլանյան – «Փյունիկ»

Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – առանց ակումբի
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Անդրանիկ Ոսկանյան – «Վան»
Ալիկ Առաքելյան – «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Յուրի Գարեգինյան — «Նոա»
Բենիկ Հովհաննիսյան — «Նոա»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան):
©2020 Armenian Soccer