Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոսը կպատասխանի լրագրողների հարցերին

Հուլիսի 17-ին՝ ժամը 15:00-ին, կկայանա Խոակին Կապառոսի հեռավար մամուլի ասուլիսը, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ուղիղ եթերում կպատասխանի մեդիայի ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: Ասուլիսն ուղիղ եթերում կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջով: Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են իրենց հարցերն ուղղել Խոակին Կապառոսին, կարող են մինչև հուլիսի 16-ը՝ ժամը 15:00, դրանք ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով իրենց անուն-ազգանունը և լրատվամիջոցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել առավելագույնը երեք՝ հստակ ձևակերպված հարց:

©2020 Armenian Soccer