Armenian Soccer
Armenian Soccer

Խաչատուրյանի «Տորպեդո –ԲելԱԶ-ը» չկարողացավ կոտրել Բրեստի «Ռուխի» դիմադրությունը

Կարոնովիրուսի համավարակի պայմաններում շարունակում է Բելառուսի բարձրագույն խմբի  առաջնությունը:  Այն աշխարհի եզակի առաջնություններից է,որը անգամ  կորոնավիրուսի  համաշխարհային համաճարակի պայամաններում չի դադարեցվել:  
Այսօր ՝ապրիլի 26-ին կավարտվեն առաջնության   հերթական՝ 6 -րդ տուրի հանդիպումները:
Ժոդինոյի  «Տորպեդո ԲելԱԶն», որի կազմում հանդես է գալիս  Բելառուսի ազգային հավաքականի նախկին խաղացող, փորձառու կիսապաշտպան, 32-ամյա   Անդրեյ Խաչատուրյանը, սեփական հարկի տակ հյուրընկալել էր մրցաշարի հետնապահների մեկին՝ Բրեստի «Ռուխին»: Չնայած կողմերի գործադրած բոլոր ջանքերին , դարպասի գրավում չարձանգրվեց ու գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Խաչատուրյանը  6-րդ հանդիպումն անընդմեջ առանց փոխարինման հանդես եկավ ու 90+1 րոպեին դեղին քարտի արժանացավ:  
Չնայած  Խաչատուրյանի թիմին  չհաջողվեց հաղթանակ տոնել, սակայն իրենց ակտիվում գրանցած 11 միավորով    մնաց  3-րդ  տեղում:Առաջատարը 13 միավոր վաստակած «Սլուցկն» է, որն այսօր դրամատիկ պայքարում  իր հարկի տակ 492  հանդիսականների ներքո ընթացած խաղում   3:2 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց     մրցաշարային  աղյուսակը եզրափակող «Բելշինայից»:
Իսկ  տուրի վերջին խաղում էլ  առաջատարների խմբում գտնված «Վիտեբսկին»  2:0   հաշվով պարտության մատնած   Մինսկի  «Իսլոչը»   իր միավորների  քանակը հասցրեց  12-ի  ու բարձրացավ   2-րդ  հորիզոնական:
10-ական միավոր վաստակած ԲԱՏԷ-ն ու «Վիտեբսկը» կիսում են  4-5-րդ տեղերը:
7-րդ տուրում     մայիսի 2-ին  «Տորպեդո ԲելԱԶը»  կհյուրընկալվի «Մինսկին»:  

©2020 Armenian Soccer