Armenian Soccer
Armenian Soccer

Խաչատուրյանի «Տորպեդո ԲելԱԶը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած մրցակցին

Ժոդինոյի  «Տորպեդո-ԲելԱԶը»  Մինսկում անցկացված Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության  14-րդ տուրի   «Իսլոչի»  հետ  խաղը  հաջող դասավորվեց հյուրերի ՝ Բելառուսի ազգային  հավաքականի նախկին  կիսպաշտպան Անդրեյ Խաչատուրյանի  թիմի համար:  37-րդ  րոպեին բրազիլացի Գաբրիել Ռամոսը բացեց  խաղի հաշիվը:  53-րդրոպեին տանտերերի պաշտպան  Իգոր Կուզմենոկը  վերականգնեց հաշվի հավասարությունը:3 րոպե անց  Ռամոսը 11 մետրանոցի հստակ ու անվրեպ     իրացումով կրկին առաջ մղեց իր թիմին: Եվ թվում էր Ժոդինոյի թիմի հաղթանակը արդեն ապահովված է, քանի   որ 72 –րդ րոպեին  2 –րդ դեղին քարտը ստանալով     «Իսլոչի»  19-ամյա  նիգերիացի պաշտպան Ստեֆենը    հեռացվել էր խաղադաշտից: Բայց Խաչատուրյանի  թիմը անգամ նման պայմաններում,երբ   մրցակիցը 10 հոգով   էր մնացե,       չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: 88-րդ  րոպեին   Կուզմենոկը այս խաղում դուբլի հեղինակ  դարձավ  ու 2-րդ անգամ  վերականգնելով հաշիվի հավասարությունը փրկեց իր թիմին պարտությունից: Այս խաղում էլ առանց փոխարինման հանդես եկած Ժոդինոյի  թիմի ավագ Խաչատուրյանը 80 –րդ րոպեին դեղին քարտի էր արժանացել:
14տուրից  հետո  վաստակած 23 միավորով «Տորպեդո-ԲելԱԶը»  հավասարվեց  Գեղամ Ղադիմյանի «Նեմանին»  ու այժմ  բաժանում է  3-4-րդ տեղերը:

2020 Armenian Soccer