Armenian Soccer
Armenian Soccer

Խաչատուրյանի «Տորպեդո ԲելԱԶը» խաղավարտից փոքր ինչ առաջ ձեռքից բաց թողեց հաղթանակը

Բելառուսի  բարձրագույն խմբի առաջնության 12 –րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում ընթացող «Սլուցկն»    իր  հարկի տակ հյուրընկալել  էր  ստուգատեսի հայկական թիմերից մեկին՝ 3-րդ տեղը զբաղեցնող Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ»-ին:Վերջին  կազմում ասպարեզ էին վերադարձել  լիովին ապաքինված Բելառուսի ազգային հավաքականի նախկին խաղացողներ՝   թիմի ավագ, 32-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանն ու  փորձառու պաշտպան Մաքսիմ Բորդաչևը: Այս հանգամանքը մեծապես նպաստեց  արտագնա խաղում Ժոդինոյի  թիմին հաջող   ելույթին:  Համառ ու լարված պայքարում ընթացած մրցավեճում  ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի՝1:1 հաշվով:Անհաշտ մրցակցության մասին է վկայում այն փաստն, որ  10 խաղացող արժանացավ դեղին քարտի՝ յուրաքանչյուր թիմից  5 –ական ֆուտբոլիստը: 90+3-րդ րոպեին  դեղին քարտով պատժվեց նաև այս խաղում էլ առանց փոխարինման մասնակացած «Տորպեդո Բելազի» ավագ Խաչատուրյանը: Նկատենք, որ հայազգի  ֆուտբոլիստի վերադարաձը  խաղադաշտ  շատ մոտ էր հաղթանակով  նշանավորվելուն: Ժոդինոյի թիմի   25-ամյա  հարձակվող  Վալերի Գորբաչիկը  70 –րդ րոպեին բացել էր  խաղի հաշիվը,   ու մինչև 90-րդ րոպեն հյուրերը1:0 հաշվով  հաղթում էին տանտերերին: Վերջիններիս պարտությունից  փրկեց  90 +1 –րդ րոպեին    30-ամյա  հարձակվող Արտյոմ Սերդյուկի խփած պատասխան  գոլը`1:1:
12 հանդիպումներում 22 միավոր վաստակած Խաչատուրյանի թիմը   լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց   նույնքան միավոր ունեցող,սակայն 1 խաղ պակաս անցկացրած հայկական մյուս թիմին՝ Հայկ Մուսախանյանի    «Էներգետիկ-ԲԳՈՒ» -ին ու բարձրացան 2 –րդ հորիզոնական: Սլուցկն  իր  ակտիվում գրանցած 18 միավորով մնաց 5-րդ  տեղում:
«Տորպեդո ԲելԱԶը»  հաջորդ ՝ 13-րդ տուրում   հունիսի 13-ին սեփական հարկի տակ կընդունի Բրեստի «Դինամոյին»:

©2020 Armenian Soccer