Armenian Soccer
Armenian Soccer

Լևոն Պաչաջյան. «ՈՒրախ եմ, որ ֆուտբոլիստ եմ, իմ կարծիքով սա լավագույն գործն է աշխարհում»

Հունվարի 19-ին  ՀՀ ազգային հավաքականի նախկին  կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը   ֆեյսբուքի  իր էջում  ուշագրավ   գրառում է կարտրել, որում  խոստովանել է, որ  «ուրախ եմ , որ ֆուտբոլիստ եմ, իմ կարծիքով սա լավագույն գործն է աշխարհում» .  
«Այսօր նշում եմ իմ երեսունամյա ճանպարհորդությունը ֆուտբոլում… Ես 7 տարեկան էի, երբ առաջին անգամ այցելեցի իմ առաջին մարզմանը… Ռոբերտ Մուրադյանը իմ առաջին մազիչն էր, իրենից հետո շատերն են ինձ մարզել, հորեղբայրս՝ Պավել Փաչաջյանը, Ազատ Մանգասրայանը, Հակոբ Անդրասյանը և շատ ուրիշներ…
Կյանքում չէի մտածի, որ այսքան երկար և բազմամյա կարիերա կունենամ: Հրաշք տարիներ էին և դեռ էլի խաղում եմ: Այսօր Լինշոպինգում անցկացրի իմ առաջին մարզումը, սովորականի պես պատրաստվելով իմ հերթական մրցաշրջանին, թվով քսանմեկերորդ: ՈՒրախ եմ , որ ֆուտբոլիստ եմ, իմ կարծիքով սա լավագույն գործն է աշխարհում»:
Հիշեցնենք, որ 37-ամյա  Լևոն Պաչաջյանն,առաջանության ավարտից հետո  1 տարով երկարաձգել է  Շվեդիայի իր  նշանակությամբ  3-րդ  մրցաշարում` Ettan`1-ում հանդես եկող    «Լինշոպինգ Սիթիի» հետ կնքած պայմանագիրը:

©2021 Armenian Soccer