Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռու» դարպասապահ Վարդան Շահատունին հոսպիտալացվել է

Արդեն հայտնել էինք,որ Վանաձորի  «Լոռի» ՖԱ հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը։ Այն բացասական է!!! Այս պահին Թովմաս Գրիգորյանը հիվանդանոցում է և երկկողմանի թոքաբորբի ինտենսիվ թերապիա է անցնում։
Ակումբի մամուլի ծառայությունը այսպիսի  բովանդակությամբ հայտարարություն է տարածել.
«Հարգելի ֆուտբոլասերներ
COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն«Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։
Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։
Վաղը «Լոռիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։
Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»։
Ակումբից հայտնում են նաև , որ «Լոռի» ՖԱ ամբողջ անձնակազմն անցավ PCR թեստավորում։ Պատասխանները հայտնի կդառնան վաղը։

©2020 Armenian Soccer