Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռի» ՖԱ ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ

ՀՀ  պրիմեր լիգայի առաջնության    մասնակից Վանաձորի  «Լոռի» ՖԱ ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ:Այս մասին հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գործադիր տնօրեն։ Հովհաննիսյանը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնը։
Նախկինում Հովհաննիսյանը ղեկավարել է մի շարք վանաձորյան կազմակերպություններ։
Հայտնում ենք նաեւ, որ Վահան Դանիելյանը, որը 2019/20 թթ․ մրցաշրջանի ընթացքում զբաղեցնում էր «Լոռի» ՖԱ գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է ակումբի փոխնախագահ։

©2020 Armenian Soccer