Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռի» ՖԱ-ի հիմադիր նախագահի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Վանաձորի «Լոռի»  ՖԱ-ն ակումբի հիմնադիր նախագահի առողջական վիճակի մասին ակումբի մամուլի ծառայությունը  հայտարարություն է տարածել,   որում մասնավորապես  նշված է.
«Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ  «Լոռի» ՖԱ հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը։ Այն բացասական է!!! Այս պահին Թովմաս Գրիգորյանը հիվանդանոցում է և երկկողմանի թոքաբորբի ինտենսիվ թերապիա է անցնում։
«Լոռի» ՖԱ-ն և անձամբ Թ.Գրիգորյանը շնորհակալություն են հայտնում ֆուտբոլասերներից և ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներից հազարավոր հեռախոսազանգերի և հաղորդագրությունների համար»։

©2020 Armenian Soccer