Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռին» խզել է վրացի լեգիոնականի հետ կնքած պայմանագիրը

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության  մասնակից  Վանաձորի «Լոռի» ՖԱ-ն  և  Լևան Մատչարաշվիլին   երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին տեղեկանում ենք վանաձորյան ակումբի լրատվական  ծառայությունից:
Մատչարաշվիլին «Լոռի» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին։ Ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։
««Լոռի ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնում Լեւանին կատարած աշխատանքի, նվիրվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար»,-  նշված է ակումբի տարածած է հայտարարությունում։

©2020 Armenian Soccer