Armenian Soccer
Armenian Soccer

Լիվիո Միլտսը հեռացել է «Ուրարտուից»

Livio Milts

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Լիվիո Միլտսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։  Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ակումբը շնորհակալություն է հայտնում 23-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հիշեցնենք, որ Միլտսն «Ուրարտու» էր տեղափոխվել 2021-ի ամռանը հոլանդական «Ռոդայից»։ Բելգիացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 13 պաշտոնական հանդիպման։

 

©2021 Armenian Soccer