Armenian Soccer
Armenian Soccer

Իսպանական Joma ընկերությունը «Փյունիկ» ՖԱ-ի նոր գործընկեր

Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն և սպորտային հագուստ և պարագաներ արտադրող Joma ընկերությունը 2020/21 մրցաշրջանից հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Իսպանական ընկերությունը «Փյունիկ» ՖԱ-ի համար մշակել է հատուկ դիզայն։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի լրատվական ծառայությունը:  
«Փյունիկի» բոլոր տարիքային թիմերը, ներառյալ մանկապատանեկան բոլոր տարիքային թիմերը հանդես կգան Joma ընկերության հանդերձանքով։
Մոտ ժամանակներս ակումբը կներկայացնի նոր խաղային մարզաշապիկները։ Հետևեք սոցիալական ցանցերի մեր էջերին։  

©2020 Armenian Soccer