Armenian Soccer
Armenian Soccer

Ինչո՞ւ են մի շարք թիմերի տնային մարզադաշտերը «փոխվել»

Նախօրեին հրապարակվեց VBET ՀՊԼ-ի 18- և 19-րդ տուրերի հաստատված խաղացանկը, որը շատ հարցեր առաջացրեց ֆուտբոլասերների մոտ; Մասնավորապես՝ ինչո՞ւ է «Արարատը» տնային հանդիպումներն անցկացնելու Չարենցավանում, «Ալաշկերտը»՝ «Ուրարտու-3»-ում կամ «Փյունիկը»՝ «Շենգավիթում»:

Պատճառն, իրականում շատ տրիվիալ է և որևէ «կրիմինալ» չի պարունակում:

ՀՖՖ պահանջով առաջնության երկրորդ հատվածի հանդիպումները սկզբնական շրջանում պետք է անցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում:

Այդ իսկ պատճառով «Արարատն» իր տնային հանդիպումները կանցկացնի Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում, «Ալաշկերտը»՝ «Ուրարտու-3»-ում և այդպես շարունակ: