Armenian Soccer
Armenian Soccer

ԻԳՈՐ ՍՏԱՆՈԵՎԻՉՆ Ու ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ «ԱՐԱՐԱՏԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

Երևանի «Արարատի» կազմը համալրել են կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը:Այս մասին տեղեկացրին երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
22-ամյա հայ ֆուտբոլիստը  «Արարատ» է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»:   Մ21 ՀՀ  հավաքականում անցկացրել է 7 հանդիպում:
Ստանոևիչն «Արարատի» կազմը համալրել է սերբական «Մաչվայից»: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Հայաստանի բարձրագույն խմբում՝ պաշտպանելով «Շիրակի» և «Բանանցի» (այժմ «Ուրարտու») գույները:

©2020 Armenian Soccer