Armenian Soccer
Armenian Soccer

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆ․ «ԿԱՐԱՆՏԻՆԸ ՆԱԵՎ ԼԱՎ ԿՈՂՄ ՈՒՆԻ, ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՍ ՈՒ ԵՐԵԽԱՅԻՍ ՀԵՏ»

Արդեն մի քանի օր է  ՀՀ բարձրագույն  խմբի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուն» վերսկսել է մարզումները։ Պարապմունքները ճիշտ է դեռևս անցնում են որոշ սահմանափակումներով, Սակայն միևնույնն է ֆուտբոլիստներն ուրախ են, որովհետև վերջապես վերադարձել են խաղադաշտ։ «Ուրարտուի» մամուլի ծառայությունը հարցազրույց ՝է անցկացրել  կիսապաշտպան Իգոր Պադերինի հետ․
ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վերջապես սկսել ենք աշխատել ֆուտբոլային դաշտում, անհրաժեշտ բոլոր պայմաններով, այնպես, որ տպավորությունները միայն ու միայն դրական են։ Պարապմունքներն ընթանում են բնականոն հունով, ամեն ինչ լավ է։ Այո, դեռ ամբողջական կազմով չենք աշխատում, բայց եթե նման անհրաժեշտություն կա, որ մարզումները պետք է սահմանափակումներով անցկացնել, ուրեմն այդպես էլ պետք է անենք։ Հանգիստ ենք այդ առումով։ Անվտանգության կանոնները պետք է պահպանել»։
ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Այնպես չէ որ մեզ պարապուրդի էինք մատնել։ Աշխատում էինք տնային պայմաններում։ Չի կարելի ասել, որ դա իրենից մեծ դժվարություն էր ներկայացնում։ Ստեղծարար մտքի շնորհիվ ցանկացած իրավիճակ կարող ես օգտագործել ըստ պահանջի։ Կարանտինը նաև լավ կողմ ուներ, երկար ժամանակ անցկացրի ընտանիքիս, երեխայիս հետ։ Մրցաշրջանի ընթացքում ոչ միշտ է դա հաջողվում, որովհետև անընդհատ հավաքների մեջ ես լինում։ Առիթից օգտվելով բոլորին առողջություն եմ ցանկանում, այս ոչ հեշտ ժամանակաշրջանում»։
ՖՈՒՏԲՈԼԸ ԿԱՐՈՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կյանքն առանց ֆուտբոլի իհարկե ձանձրալի է, ինձ թվում է, որ ինձ հետ կհամաձայնվեն ֆուտբոլիստների մեծամասնությունը։ Բոլորն էլ ցանկանում են լինել խաղադաշտում։ Այնպես որ կարծում եմ, որ բոլորն էլ կարոտել են այս խաղը»։
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Այստեղի ապրելակերպին հարմարվելու որևէ խնդիր ես չունեցա։ Տղաներն ինձ թիմում շատ լավ ընդունեցին, մենք հրաշալի կոլեկտիվ ունենք։ Դրա համար էլ որևէ դժվարություն չեղավ։ Հարմարվելու գործընթացը ստացվեց բավականին հանգիստ ու գերազանց, ինչի համար շնորհակալ եմ թիմակիցներիս»։

©2020 Armenian Soccer