Armenian Soccer
Armenian Soccer

Իգոր Գոնչար. «Միասին կկարողանանք հասնել մեր առջև դրված առաջադրանքին»

Իգոր Գոնչարն  «Փյունիկի»  մամուլի ծառայությանը    առաջին հարցազրույցն է տվել երևանյան ակլումբ  տեղափոխությունից հետո.
«Ակումբն ու մարզչական շտաբը հետաքրքրված էին իմ տեղափոխությամբ: Ես առանց մտածելու համաձայնվեցի և ուզում եմ ասել, որ թիմն ինձ վրա ամենալավ տպավորությունն է թողել: Կազմակերպչական գործընթացը շատ բարձր մակարդակի վրա է, բոլորը շատ պրոֆեսիոնալ են կատարում իրենց աշխատանքը: Եվ կարծում եմ, որ մենք բոլորս միասին կկարողանանք հասնել այն արդյունքին, որը դրել են մեր առջև մարզչական շտաբն ու ղեկավարությունը։
Հայաստանի առաջնությունը լավն է և հետաքրքիր և ամեն տարի նկատելիորեն աճում է: Դա կարելի է նկատել նույնիսկ դիտելով ազգային հավաքականի ելույթները:
Եղիշե Մելիքյանի հետ աշխատելու մասին կարող եմ ասել, որ առաջին հերթին նա այն մարդն է, ով շաբաթվա 7 օրը 24 ժամ ֆուտբոլում է, ունի մարտավարություն, վերլուծություն, պատրաստվածություն, ֆուտբոլիստի հանդեպ մոտեցում: Ընդհանրապես, նա ապրում է ֆուտբոլով, և ես`որպես ֆուտբոլիստ, չեմ կարող չհավանել դա: Նրանից սովորելու շատ բան և աճելու տեղ կա։
Երկրպագուներին ուզում եմ ասել, որ մենք շատ շնորհակալ կլինենք իրենց աջակցության համար, և որ հավատան մեզ, իսկ մենք մեր հերթին կփորձենք ուրախացնել նրանց մեր հաղթանակներով»:

©2021 Armenian Soccer