Armenian Soccer
Armenian Soccer

Ընկերական հանդիպում. «Արարատը» զիջեց «Ուրարտուին»

Ararat vs Urartu

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հայկական ֆուտբոլային ակումբները՝ օգտվելով միջազգային դադարից, ընկերական հանդիպումներ են այս օրերին անցկացնում:

Այսօր կեսօրին Երևանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպեցին Երևանի «Արարատն» ու «Ուրարտուն»:

Ռոբերտ Արզումանյանի սաներն իրենց համար արտագնա խաղում առավելության հասան «Արարատի» նկատմամբ 3:1 հաշվով:

 

«Արարատ» — «Ուրարտու» 1:3

Գոլերը՝ 1-0 Էդգար Մալաքյան (29′), 1-1 Լիվիո Միլտս (32′), 1-2 Կարեն Մելքոնյան (11մ. 40′), 1-3 Ուգոչուկվու Իվու (11 մ. 53′)

«Արարատ»՝ Վսևոլոդ Երմակով (Պողոս Այվազյան), Մարկո Պրլևիչ, Հովհաննես Նազարյան, Ռոբերտ Դարբինյան (Խուան Բրավո), Ժիրայր Մարգարյան (Արսեն Սադոյան), Իվան Դիաս, Ռուդիկ Մկրտչյան (Էրիկ Վարդանյան), Էդգար Մալաքյան (Ռոբերտ Հակոբյան), ․Ալիկ Առաքելյան (Ռազմիկ Հակոբյան), Դմիտրի Պոբուլիչ (Իսահ Ալիյու), Սերժ Դեբլե (Յակուբա Սիլուե)

«Ուրարտու»՝ Հայկ Ղազարյան (Մխիթար Ումրեյան), Արմեն Մանուչարյան (Խարիտոն Այվազյան),  Աննան Մենսահ (Վարդան Արզոյան),  Վադիմ Պարամոնով, Էդգար Գրիգորյան (Ֆելիքս Խաչատրյան), Լիվիո Միլտս, Կարեն Մելքոնյան, Ուգոչուկվու Իվու, Ռոբերտ Բաղրամյան, Հակոբ Հակոբյան, Օլեգ Պոլյակով