Armenian Soccer
Armenian Soccer

Երևանցի ֆուտբոլիստը վերադարձել է հայրենիք ու կարիերան կշարունակի «Վանում»

ՀՀբարձրագույն խմբի նորեկ  Չարենցավանի «Վանը» ուժեղագույնների խմբում հաջողությամբ դիմակայելու համար շարունակում է ուժեղացնել իր կազմը նոր խաղացողներով: Ինչպես իրազեկում են ակումբի մամուլի ծառայությունից մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբի նախկին կիսապաշտպան՝ 24-ամյա Գարեգին Կիրակոսյանը:Այժմ 175  հազար եվրո տրասֆերային արժեք ունեցող երիտասարդ խաղացողը Երևանի «Փյունիկի» սանէ:Խաղացել է «Կոտայք», Երևանի «Արարատ»ակումբներում, որտեղից 2019թ փետրվարի 1-ին տեղափեխվել էր  մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբ:Այս թիմի  կազմում  նա 21 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնել է ակումբին գրավել Մոլդովիայի պրեմիեր լիգայում 2-րդ հորիզոնականը: Գարեգինն  այս տարվա մարտի 19-ին տեղափոխվել էր Ղրիմի Բախչիսարայ քաղաքի  «Կիզիլթաշ» ակումբը ,սակայն  կորովիրուսի համավարակի պատճառով պարապուրդի էր մատնվել ու որոշեց վերադառնալ հայրենիք, ու օգոստոսի 21-ին պայմանագիր է կնքել «Վանի» հետ:

©2020 Armenian Soccer