Armenian Soccer
Armenian Soccer

Դմիտրի Գուզը վերադարձավ Հայաստան

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» համալրվել է նոր պաշտպանով:

«Ուրախ ենք տեղեկացնել ռուս կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզի հետ պայմանագիր ստորագրելու մասին»,-ասվում է ակումբի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Գուզի նախորդ ակումբը ղազախական «Ատիրաուն» էր, որի կազմում Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նա 25 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ֆուտբոլիստն այստեղ հանդես է եկել «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբների կազմերում:

 

©2022 Armenian Soccer