Armenian Soccer
Armenian Soccer

ԴԵՆԻՍ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՖԱԼ-Ի «ՉԱՅԿԱ» ՖԱ-Ի ՄԱՐԶԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

Ժամանակին ՀՀ ազգային ընտրանու թեկնածու համարված ռուսաստանցի հայտնի պաշտպան Դենիս Թումասյան  նշանակվել  է  ՌԴ  ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում    26 տուրից  հետո  33 միավորով  22 թիմերի  պայքարում  13-րդ տեղը  է  զբաղեցնող Պեսչանոկոպսկոյի  «Չայկա» ՖԱ-ի  մարզական տնօրեն:
35-ամյա ճանաչված ֆուտբոլիստի հանդես եկած   վերջին ակումբը  հենց «Չայկան» է, որտեղ   նա   կենտրոնական պաշտպանի  պարտականությունն  էր կատարում և մասնակցել էր 17խաղի ու դարձել էր 1 գոլի հեղինակ: Նա   «Չայկա»  էր եկել Երևանի   «Ալաշկերտից», որի կազմում էլ մասնակցել էր ՀՀառաջնության   11  խաղի ու   1 գոլ էր հեղինակել:  Հայազգի ֆուտբոլիստն  ելույթներ է ունենցել նաև ռուսական` «ՈՒֆա», Եկատրինբուրգի «Ուրալ»,   Մոսկվայի «Տորպեդո», Դոնի  Ռոստովի ԲՄԱ , ֆիննական «Յարո»  ակումբներում:  
Վերջին շրջանում  Թումասյանը ընդգրկված էր «Չայկայի» մարզչական շտաբում:
«Նոր պաշտոնը մեծ մարտահրավեր և պատասխանատվություն է ինձ համար», — իր նշանակումը մեկնաբանեց Դենիս Թումասյանը: — Ես զգում եմ ակումբի նախագահի վստահությունը, կաշխատեմ Անդրեյ Իվանովիչի վստահությունը արդարացնել: Աշխատանքը շատ հետաքրքիր է: Ես ուզում եմ զարգանալ այս ուղղությամբ: Հարցերի սպորտային բլոկում արդեն կան բազմաթիվ զարգացումներ, որոնք պետք է օգնեն ակումբին հասնել իր նպատակներին: Ես ամեն ջանք կգործադրեմ, որ օգտակար լինեմ «Չայկային»:

©2021 Armenian Soccer