Armenian Soccer
Armenian Soccer

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա ՀՀ հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում:  Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից,   ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։

Խաղային կարիերան․
«Տիտան» (Մոսկվա, Ռուսաստան) – 2004թ
«Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) – 2005-2006թթ
«Դինամո» (Մինսկ, Բելառուս) – 2007թ
«Կռիլյա Սովետով» (Սամարա, Ռուսաստան) – 2008-2011թթ
«Վոլգար» (Աստրախան, Ռուսաստան) – 2010թ
«Մորդովիա» (Սարանսկ, Ռուսաստան) – 2012-2013թ
«Ուֆա» (Ռուսաստան) – 2013-2016թթ
«Անժի» (Մախաչկալա, Ռուսաստան) – 2016-2017թթ
«Տոսնո» (Ռուսաստան) – 2017-2018թթ
«Ենիսեյ» (Կրասնոյարսկ, Ռուսաստան) – 2018-2019թթ
«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – 2020թ

Նվաճումները․
Ռուսաստանի գավաթակիր – 2017/2018թթ («Տոսնո»)
ԷԴԳԱՐ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer