Armenian Soccer
Armenian Soccer

ԴԱՎԻԴ ԿԱՄՊԱՆՅԱՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

ԴԱՎԻԴ ԿԱՄՊԱՆՅԱՆ   ՆՇԱՆԱԿՎԵԼ Է  «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
ՀՀ  կրկնակի  չեմպիոն Երևանի «Արարատ- Արմենիան»    իր պատմության մեջ երկորդ անգամ անընդմեջ ՀՀ  չեմպիոն հռչակվեց ու  2 –րդ անգամ  Չեմպիոնների լիգայում  Հայաստանը ներկայացնելու պատվին արժանացավ:Սակայն առաջնության ավարտից հետո  թիմից հեռացավ  այդ երկու դեպքում էլ ակումբին չեմպիոնական  բարձունքին  հասցրած ՀՀազգային հավաքականի  նախկին գլխավոր մարզիչ    Վարդան Մինասյանը:Վերջինիս չերկարաձգեց ակումբի հետ կնքած պայմնագիրը:  
Եվ ահա  ակումբի մամուլի ծառայությունն այսօր  տեղեկացնում է  ՉԼ խաղարակությանն ընդառաջ  «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան:
Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Կամպանիայի գլխավորած վերջին ակումբը եղել է Վանաձորի  «Լոռի» ՖԱ-ն:
46-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել օգնական-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանի, ֆիզ. պատրաստության մարզիչ Խորխե Գոմեսի և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Ռամիրեզի հետ: Կամպանիայի մարզչական շտաբում իր աշխատանքը կշարունակի նաև մոլդովացի մասնագետ Դենիս Զմեուն:

©2020 Armenian Soccer