Armenian Soccer
Armenian Soccer

Դավիդյանի գոլի հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին» ու հնարավորություն տվեց պահպանել միանձնյա առաջատարի դերը

Նոյեմբերի  30-ին Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում կայացավ   ՀՀ պրիմեր լիգայի առաջնության  14-րդ տուրի 1-ին խաղը:Ստուգատեսի միանձնյա առաջատար  «Ալաշկերտը»  հյուրընկալել  էր  ՀՀ պրիմեր լիգայի  նորեկ   Չարենցվանի «Վանին»և հաղթելով 2:1 հաշվով   անցկացրած 10 խաղում վաստակած 18 միավորով պահպանեց միանձնա  առաջատարի դերը:  36-րդ րոպեին   բոսնիացի Ալեքսանդր Գլիշիչը    իր  վաստակած 11 մետրանոցի անվրեպ իրացումով բացեց խաղի հաշիվը`1:0: 70- րդ   րոպեին  22-ամյա կիսապաշտպան  Դավիթ Դավիդյանը կրկնապատյեց    խաղի հաշիվը`2:0:  Ինչպես հետագայում պարզվեց  այս գոլը   վճռորոշ եղավ  ու Եղիշե Մելիքյանի   թիմին   հերթական հաղթանակը պարգևեց, ու նաև  հնարավորություն տվեց   ամրապնդվել 1-ին հորիզոնականում: Դավիդյանն,  ով  ընթացիկ առաջնության     լավագույն ռմբարկուներից  մեկն է, մասնակցած   8 խաղում 5 գոլ է հեղինակել: Սևանդա Արզումանյանի ղեկավարությամբ ելույթ   ունեցող  «Վանը»  75-րդ րոպեին  Գարեգին Կիրակոսյանի ջանքերով կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը, սակայն ավելին անել չհաջովեց:Չարենցավանցիները տանուլ տվեցին 1:2հաշվով:   

©2020 Armenian Soccer