Armenian Soccer
Armenian Soccer

Գյումրիի «Հայասա» թիմը՝ կանանց ֆուտզալի ՀՀ բաց առաջնության Մ15 բարձրագույն խմբի հաղթող

Գյումրին ներկայացնող «Հայասա» թիմը, եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտ-աղջիկներ-1» թիմի նկատմամբ, դարձավ կանանց ֆուտզալի ՀՀ բաց առաջնության Մ15տարեկանների   բարձրագույն  խմբի հաղթող: Այս մասիան իրազեկում են ՀՖՖ  մամուլի ծառայությունից:
Հաղթող թիմի կազմում «դուբլի» հեղինակ դարձավ թիմի ավագ, կանանց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Աննա Դալլաքյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Սաթենիկ Հովհաննիսյանը:
Եզրափակչից առաջ՝ երրորդ տեղի համար խաղում, «Գյումրին» առավելության էր հասել «Մարտունիի» նկատմամբ:
«Մարտունի» թիմի ֆուտբոլիստուհի Արմենուհի Դավթյանը՝ խփած 22 գոլով դարձավ մրցաշարի    լավագույն ռմբարկու։

©2021 Armenian Soccer