Armenian Soccer
Armenian Soccer

Գերմանիայի դեմ խաղում՝ կարմիրով

Shirts

 

Այսօր երեկոյան 21:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ2022 ընտրական փուլի շրջանակներում կընդունի Գերմանիայի հավաքականին: Արդեն հայտնի է՝ թիմերն ինչ մարզաշապիկներով դուրս կգան խաղադաշտ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա կարմիր, իսկ Գերմանիայի ընտրանին` սպիտակ մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականն ապահովել է իր հաղթանակը խմբում, իսկ մեր ընտրանին՝ զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր շանսերից, ուստի՝ աղյուսակային տրամաբանություն երեկոյան կայանալիք հանդիպումը չի ունենալու:

 

©2021 Armenian Soccer