Armenian Soccer
Armenian Soccer

ԳԵՂԱՄ ՂԱԴԻՄՅԱՆԸ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿՄԻԱՆԱ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

Բելառուսի  պրիմերլիգայաին առաջնոթւյան 28—րդ տուրում մրցանակային տեղի հավակնող Գրոնդոյի «Նեմանն»,  որի կազմում հաջողությամբ ելույթ ունենում  ՀՀ ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը  125 հանդիսականների  ներկարությամբ արտագնա խաղում  մրցեց    մրցաշարային աղյուսակը  եզրափակող «Սմոլեվիչին»   ու  4:1 հաշվով առավելության հասավ:
Այս   խաղում   2 դուբլ   գրանցվեց: Նախ  2 անգամ` 15-րդ և 32-րդ րոպեին տանտերերի դարպասը գրավեց   Պաուլ  Զաբելինը: Ապա երկու անգամ`38-րդ  և 59 –րդ րոպեներին     աչքի ընկավ ՀՀ ազգային հավաքականի     խաղացող  Գեղամ Ղադիմյանը` «Նեմանի» լավագույն ռմբարկուն, ով վաղուց  գոլ  չէր խփել:   Ղադիմյանը «Նեմանի» կազմում մասնակցած  28 խաղում  2347 րոպե  խաղադաշտում լինելով  արդեն դարձել է 11 գոլի հեղինակ:
Այնպես,  որ Գեղամը   բարձր տրամադրությամբ  է միանալու ՀՀ  ազգային հավաքականին, որի ուսումնամարզական հավաքը   Երևանում  սկսվելու է  նոյեմբերի 10-ից:
Ղադիմյան տակտիկական  նկատառումներով  86-րդ   րոպեին  փոխարինվեց: Այս հաղթանակից   հետո «Նեմանը» 28 խաղում վաստակած 50 միավորով բարձացավ մրցաշարային աղյուսակի 3 -րդ հորիզոնական:   
Առաջնության վերջին  2 խաղերը Ղադիմյանի թիմը կանցկացնի   նոյեմբերի 22-ին և  28-ին  և    իր հարկի տակ  կմրցի «Սլուցկի», ապա արտագնա խաղում կհանդիպի  2019թ Բելառուսի չեմպիոն Բրեստի «Դինամոյի»  հետ:  

©2020 Armenian Soccer