Armenian Soccer
Armenian Soccer

«Գանձասար-Կապանը» օգնություն ստանալու դիմում-խնդրանքով դիմել է ՀՖՖ-ին

Այս չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին   «Ֆուտբոլ պլյուս»  շաբաթաթերում  տեղեկություն  էր  հրապարակվել այն մասին, որ  ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակիցներ ՝ «Ալաշկերտը», ու մարզայան թիմեր՝ Գյումրիի «Շիրակը», Վանաձորի «Լոռին»  և Կապանի «Գանձասար- Կապանը»    կորոնվիրուսի համավարակի պատճառով  ֆինասական խնդիրների առաջ են կանգնել, ու ի վիճակի չեն լինի շարունակել  ՀՀ առաջնությունը, եթե  նույնիսկ հնարավոություն    լինի  այն վերսկսել:
Այս  հայտարարությանն  առաջինը արձագանքեց  ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտն» ,  որի ղեկավարություն հայտարարաեց, որ այսպիսի տեղեկությունը  չի համապատասխանում իրականությանն ու ընթացիօկ իրենք կրկին շարունակելու են պայքարել  չեմպիոնի տիտղոսի համար:
«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունից իրազեկել են, որ ֆինանսական խնդիրներ առկա են, քանի որ ակումբը ֆինանսավորում չի ստանում։ Օգնություն ստանալու դիմում-խնդրանքով դիմել են ՀՖՖ-ին,իսկ այնտեղից  խնդրել են սպասել:Իսկ ակումբի փակվելու մասին խոսակցություններ  ընդհանարպես չկան:
Իսկ «Լոռին» ու «Շիրակը» հրաժարվում են մեկնաբանել առաջնությանը չմասնակցելու մասին լուրերը:

©2020 Armenian Soccer