Armenian Soccer
Armenian Soccer

Բուլղարիայի ազգային հավաքականի պաշտպանը խզել է ՀՀ չեմպիոն «Արարատ Արմենիայի» հետ կնքած պայմանագիրը

ՀՀ գործող չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և Բուլղարիայի ազգային հավաքականի  աջ պաշտպան,29-ամյա Գեորգի Պաշովը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Այս մասին իրազեկում է  երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ներկայումս 300 հազար եվրո  տրանսֆերային արժեք ունեցող Գեորգի Պաշովը մեր թիմին միացել էր 2018 թվականի ամռանը:
«Արարատ-Արմենիայի» կազմում Գեորգին մասնակցել է 45 խաղի և դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Շնորհակալություն ենք հայտնում Գեորգիին և մաղթում ենք նրան հաջող և հաղթանակներով լի կարիերա:

ԷԴԳԱՐ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer