Armenian Soccer
Armenian Soccer

Բեռալուսի առաջնությունում հայկական թիմերը շարունակում են ԲԱՏԷ-ի և «Շախտյորի» հետապնդումը

Բելառուսի  բարձագույն խմբի առաջնությունում շարունակում են վերեքով հանդես գալս հայկական 3թիմերն,  որոնք  հավակնում են մրցանակային տեղերին ու  լրջորեն հետապնդում են մրցաշարային աղյուսակի 1-ին և 2-րդ տեղերում ընթացող երկրի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ-ին և Սոլգորսկի «Շախտյորին»:   Հունիսի  28-ին  15-րդ տուրի շրջանակում   Ժոդիոնյում  «Տորպեդո -ԲելԱԶը»   535հանդիսկանների ներկայությամբ  համառ պայքարում 1:0 հաշվով պարտության  մատնեց «Վիտեբսկին ու վաստակած   միավորներով՝ 26,  հավասարվեց «հայկական մյուս երկու թիմերին՝  Գեղամ Ղադիմյանի Գրոդնոյի «Նեմանին» և  Հայկ Մուսախանյանի՝  Մինսկի «Էներգետիկ  ԲԳՈՒ»-ին: Ժոդինոյի թիմին հաղթանակ պարգևեց 69 –րդ րոպեին 24-ամյա բրազիլացի կիսպաշտպան   Գաբրել Ռամոսի գոլը:Դա բրազիլացու ընթացիկ առաջնությունում    խփած արդեն 6-րդ գոլն էր: «Տորպեդո –ԲԵլԱԶի» կազմում  հանդիպմանը դարձյալ առանց փոխարինման մասնակցեց  թիմի ավագ Անդրեյ Խաչատուրյանը: Նա ընթացիկ առաջնությունում  մասնակցել է իր թիմի   13 հանդիպման, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 1168 րոպե, ու դարձել է 2 գոլի հեղինակ:
1-ին շրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը  15 խաղից հետո 30 միավորով գլխավորում է ԲԱՏԷ-ն, իսկ 2 –րդտեղում ընթացող Սոլիգորսկի «Շախտյորն»  ունի 27 ,իավոր:
3-5-րդ տեղերը 26-կան միավորով կիսում են հայկական 3 թիմերը՝  «Նեմանը», «Տորպեդո- ԲելԱԶն» ու «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին:
Առաջանության 1-ին շրջանի ավարտից հետո  լավագույն ռմբարկուների ցուցակը խթած 9 գոլ գլխավորում է  «Էներգետիկ- ԲԳՈւի»-  ուզբեկ հարձակվող  Յասուրբեկ  Յախշիբոևը:ՀՀազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան,  «Նեմանում» հանդես եկող  Գեղամ Ղադիմյանն էլ  իր ակտիվում  գրանցած 7 գոլով այս ցուցակում   զբաղեցնում  է  2 –րդ հորիզոնականը:
Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունը սկսվելու է 16 –րդ տուորի հանդիպումներով, որոնք տեղի են ունենալու    հուլիսի  4-ին:  

©2020 Armenian Soccer